Պատասխանեկլ հարցերին
1.Ջրի շարժման ինչպիսի՞ տեսակներ են առաջանում քամիների ստորջրյա երկրաշարժերի ժամանակ։
Քամիներն առաջացնում են մակերեսային ալիքներ ու հոսանքներ, իսկ ստորջրյա երկրաշարժերը սեյսմիկ ալիքներ և ցունամի։
2.Ո՞րն է տաք և սառը օվկիանոսային հոսանքների տարբերությունը։
Տաք հոսանքները ջուրը տաքացնում են և բարձրացնում օդի ջերմաստիճանը, իսկ սառը հոսանքները սառեցնում ջուրը և նվազեցնում շրջակա միջավայրի ջերմաստիճանը։
3.Ի՞նչ ազդեցություն ունի տաք օվկիանոսային հոսանքը հարակից տարածքների կլիմայի վրա։
Տաք օվկիանոսային հոսանքները բարձրացնում են հարակից տարածքների օդի ջերմաստիճանը, մեղմացնում են կլիման և ապահովում ավելի տաք ու խոնավ եղանակ։
4.Ի՞նչ է մակընթացությունը և տեղատվությունը։
Մակընթացությունը ծովի ջրի մակարդակի բարձրացումն է՝ Լուսնի ու Արևի ձգողական ուժերի ազդեցությամբ,
իսկ տեղատվությունը՝ ջրի մակարդակի իջեցումը նույն ուժերի հակադարձ ազդեցությամբ։







