Զատիկի տոնը

Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։ Ներկայումս հաճախ դրանք ներկվում են տարբեր գույներով։ Պարսկահայերը սեղանին նաև ունենում են պասկա, որի շուրջն ափսեի մեջ են երբեմն շարվում ներկված ձվերը։ Բողոքական քրիստոնյաների մոտ ընդունված են նաև շոկոլադե ձվիկները։

Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Պարսկահայերը սեղանին ունենում են ծխացրած ձուկ, քուքու, փլավ, և երբեմն նաև սալորի խոռիշտ (շոգեխաշած սոուսի տեսակ), որի մեջ կարմիր միս չեն օգտագործում։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *